Հայկուհի Սուքիասյան

Ծնվել է 03 օգոստոս 1989թվականին: 2006-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում: 2015թվականից հանդիսանում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի հայցորդ: Մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: Մասնակցել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացների՝ «Եվրոպական իրավունք», «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմներ», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը» թեմաներով: 25.06.2012թ. մասնակցել է փաստաբանի որակավորման քննություններին, հաջողությամբ հանձնել, ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, ինչպես նաև դարձել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 2011-2013թթ. «Միգուար Փարթներս» ՍՊ ընկերությունում աշխատել է որպես տնօրեն: 2012թ. համատեղության կարգով աշխատել է նաև ՀՀ փաստաբանների պալատում՝որպես հանրային պաշտպան: Ապա 2014-2015թթ. գործունեությունը շարունակել է Ռիմա Թրավել տուրիստական ընկերությունում՝ որպես փաստաբան, իրավախորհրդատու: Այնուհետ, 2015թվականից մինչ օրս աշխատում է «Արագ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան: «Առողջապահական իրավունքի կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից ընկերությունում աշխատում է որպես փաստաբան:

«Առողջապահական իրավունքի կենտրոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն