Անուշ Մանուկյան

Ծնվել է 15 դեկտեմբեր 1995 թվականին: 2013-2019թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում: Մասնակցել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացի՝ «Անչափահասների քրեական իրավունք» թեմայով, ELSA-ի (Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի) կողմից կազմակերպված սեմինարի՝ փախստականների իրավունք թեմայով, ԵՊՀ ՈՒԳԸ և «Բրեյվ» փաստաբանաական ընկերության կողմից համատեղ կազմակերպված «Փաստաբանական հմտություններ» խորագրով դասընթացի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտի իրավաբանական կլինիկական դասընթացին և իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրին: Գիտական աշխատանքների հեղինակ է: 2017թ.-ից աշխատում է «Առողջապահական իրավունքի կենտրոն» ՍՊԸ-ում որպես իրավաբան:

«Առողջապահական իրավունքի կենտրոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն